Trust us
We present the following brands in Armenia
About us

«Յունիմայն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ.-ին: Սկզբնական շրջանում ներմուծել և վաճառել է  ավտոմատացման և օդի համակարգեր, PLC-ներ և չափման գործիքներ: Հետագայում ընդլայնելով  ապրանքների շրջանակը` «Յունիմայն» ՍՊԸ-ն սկսեց ներմուծել գեներատորներ, կոմպրեսորներ, ինվերտորներ, ստաբիլիզատորներ և UPS-ներ:

Ընկերությունն ունի գործընկերների լուրջ և ընդլայնվող շրջանակ, որոնց որակյալ ու շարունակական սպասարկում ապահովելու համար ստեղծել է ուժեղ և հմուտ ինժեներական թիմ, ովքեր սպասարկում են բազմաթիվ խոշոր արտադրական և հասարակական նշանակության կենտրոնների:

«Յունիմայն» ՍՊԸ-ի փորձառու ինժեներների կողմից մատուցվում են մի շարք ծառայություններ.

·                     խորհրդատվություն,

·                     չափագրում,

·                     մոնտաժային աշխատանքներ,

·                     գեներատորների տեղադրում

·                     գեներատորների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում և այլ ծառայություններ:

Արդեն այսօր «Յունիմայն»-ն համագործակցում է հայաստանյան ավելի քան 1000 խոշոր և միջին կազմակերպությունների հետ։

«Յունիմայն» ՍՊԸ-ի աշխատանքային սկզբունքն է՝ յուրաքանչյուր հաճախորդի ապահովել որակյալ ապրանք և բարձրակարգ սպասարկում:

«Յունիմայն» ՍՊԸ-ի նպատակն է լինել առաջատարը վաճառքի և սպասարկման ոլորտում:

Կարևորելով առողջ և թափանցիկ տնտեսություն կառուցելու նշանակությունը՝ «Յունիմայն» ընկերությունը գործում է տնտեսական զարգացումների արդիական պահանջներին համապատասխան։

Contact us