Էլեկտրական վահանակներ արտաքին տեղադրման համար

Յունիմայն  ընկերությունը մասնագիտացված է էլեկտրական վահանակների պատրաստման, արդիականացման և ավտոմատացման մեջ: Մեր ընկերությունը իրականացնում է հաճախորդի (գնորդի) ցանկացած պատկերացում կամ մտահաղացում կապված էլեկտրական վահանակների և ավտոմատացման հետ: Մենք առաջարկում ենք ինչպես էլեկտրական վահանակներ, այնպես էլ պնևմատիկ վահանակներ, որոնք ավելի են հեշտացնում աշխատանքը տեխնիկայի և արտադրական հոսքագծերի հետ:
Մենք առաջարկում ենք ձեր հին ու վտանգավոր էլեկտրական վահանակները, արդեն ոչ արդի ավտոմատացման համակարգերը փոխարինել նորով և անվտանգով: Օգտագործելով մեր ինժեներական կազմի մտավոր հենքը, մենք պատրաստ ենք օգնել ձեզ իրականացնել ձեր մտահաղացումները, ինչպես նաև կներկայացնենք մեր առաջարկությունները և նախագծային պլանները:

Gallery