Unimine
ք․Երևան, Սասունցի Դավիթ 70/8
ք․Երևան Նորագավիթ 101/9
uniminellc@gmail.com
+374 33 86 33 33
+374 96 20 25 07
+374 11 20 25 08
Մի շարք բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում
Աշխարհահռչակ ապրանքաիշների պաշտոնական դիլեր և հուսալի գործընկեր
Որակյալը և մատչելին մեկ տեղում
Ձեզ ենք ներկայացնում մեր ընկերության կողմից առաջարկվող ապրանքների տեսականին։ Մեզ մոտ կարղ եք գտնել՝
Գեներատորներ
Շինտեխնիկա
Գյուղտեխնիկա
Ավտոմատիկա
Պնևմատիկա
Մեր մասին
«Յունիմայն» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին և հիմնադրման օրվանից ի վեր, աշխատանքի հիմքում դնելով ՝ «Յուրաքանչյուր հաճախորդի ապահովել որակյալ ապրանք և բարձրակարգ սպասարկումով» սկզբունքը , մինչ այսօր ստեղծել է գործընկերների վստահելի և կայուն շրջանակ։
Յունիմայն ընկերությունն առաջիններից էր, ով բացահայտեց Հայաստանում հոսանքի գեներատորների անհրաժեշտությունը և սկսեց ներմուծել դիզելային և բենզինային հոսանքի գեներատորներ, այդպիսով ապահովելով խոշոր և միջին կազմակերպությունների անխափան հոսանքը։ Իսկ արդեն այսօր ՝ ընդլայնելով իր գործունեության շրջանակները, «Յունիմայն»ընկերություննը զբաղվում է նաև պնևմատիկայի, ավտոմատիկայի ինչպես նաև շինտեխնիկայի, և գյուղտեխնիկայի ներկրմամբ և վաճառքով։ «Յունիմայն» ՍՊԸ-ի նպատակն է լինել առաջատարը վաճառքի և սպասարկման ոլորտում:
«Յունիմայն» ընկերությունը, հանդիսանալով կորեական Gpower ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Ձեզ է ներկայացնում դիզելային գեներատորներ՝ սկսած 20 կՎտ-ից մինչև 2000 կՎտ հզորությամբ: Մեր ընկերության կողմից առաջարկվող հզոր և որակյալ գեներատորները համալրված են ավտոմատ միացման համակարգերով, որը ավտոմատացնում է գեներատորի գործարկումը, հովացման հեղուկի տաքացուցիչներով, ձայնամեկուսիչ պատյաններով և այս ամենը միասին շուկայում նախադեպը չունեցող արժեքներով: Դիզելային գեներատորները կարող են ծառայել ոչ միայն որպես հոսանքի պահուստային միջոց, այլև կարող են հանդիսանալ հիմնական հոսանքի աղբյուր: Դիզելային գեներատորները կարող են հոսանքի աղբյուր ծառայել ոչ միայն տան, շինհրապարակի, գրասենյակների, այլ նաև մեծ կառույցների`ձկնաբուծարանների, բուժհաստատությունների, հարսանյաց սրահների, ջերմոցային տնտեսությունների և ավելի հզոր գործարանների համար։
Բացի դիզելային գեներատորներից «Յունիմայն» ընկերությունը Ձեզ է առաջարկում նաև DAEWOO և DUCAR ապրանքանիշների բենզինային գեներատորներ՝ 1-17 կՎտ հզորությամբ։ Դրանց առավելությունը ավելի թեթև քաշն է, փոքր չափերը, աղմկայնության ցածր մակարդակը, վառելիքի քիչ ծախսը:
«Յունիմայն» ընկերությունը, հանդիսանում է նաև TAVOL ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում և ներկայանում է գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստային սարքավորումների հզոր լուծումներով, որոնք կզարգացնեն ձեր բիզնեսը։ Տրակտորներ, կցորդիչներ, ամբարձիչներ և վերհաններ, որոնք պատրաստ են հաղթահարելու ամենաբարդ աշխատանքները և օգնել Ձեզ՝ հզոր, դինամիկ և ճկուն լուծումներով։
«Յունիմայն»-ը Ձեզ է ներկայացնում նաև LiuGong բրենդը՝ իր հզորությամբ, արագությամբ և դիմացկունությամբ, որը մի քանի տասնամյակ շարունակ համարվում է շինարարության և արդյունաբերության մեջ որակի ու հզորության սիմվոլ: Որպես LiuGong-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ «Յունիմայն» ՍՊԸ-ն առաջարկում է բազմաթիվ շինարարական տեխնիկաներ, ինչպես նաև համալիր տեխնիկական սպասարկում, օգտագործելով միայն օրիգինալ պահեստամասեր՝ ձեր տեխնիկայի աշխատանքի անթերի վիճակը պահպանելու համար:
