Խորհրդատվություն
.
Հաճախորդի (գնորդի) հետ խորհրդատվությունը տեղի է ունենում երկու եղանակով՝
Խորհրդատվություն ինժեներական կազմի հետ անձնական տարածքում կանչի միջոցով:
Խորհրդատվություն ինժեներական կազմի հետ խանութ-սրահում այցի միջոցով:
Առաջին եղանակում հաճախորդը (գնորդը) զանգի միջոցով կանչ է գրանցում ինժեներական կազմի հետ խորհրդակցության համար, նշելով հասցե, հեռախոսահամար և այն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է ինժեներական կազմը մոտենա նշված հասցե: Խորհրդատվության ծառայությունը գործում է երկուշաբթիից-շաբաթ օրերին ժամը 11:00-18:00 և հանդիսանում է վճարովի ծառայություն:
Երկրորդ եղանակում հաճախորդը (գնորդը) ինքն է մոտենում խանութ-սրահ խորհրդատվության համար: Խանութ-սրահում ինժեներական կազմի հետ խորհրդատվությունը հանդիսանում է անվճար ծառայություն և գործում է երկուշաբթիից-շաբաթ 10:00-19:00:
