ԼԻԶԻՆԳ
1 Փուլ
Առաջին փուլում գնորդը ընտրում է իրեն անհրաժեշտ սարքավորումը և թե ումից է ցանկանում այն գնել, այսինքն՝ վաճառողին:
2 Փուլ
Երկրորդ փուլում հարցումը ուղարկվում է լիզինգատուին, և վերջինիս պահանջներին համապատասխանելու դեպքում կնքվում է լիզինգային պայմանագիրը։
3 Փուլ
Առավելություններ
Հոսանքի գեներատորների համար
Մենք առաջարկում ենք հատուկ շահավետ պայմաններ հոսանքի գեներատորները լիզինգով ձեռք բերելու համար՝ ընդամենը 10% կանխավճարով, մինչև 6 տարի մարման ժամկետով և 0-6% տարեկան տոկոսադրույքով։ Լիզինգը կարող են ձևակերպել ոչ միայն իրավաբանական անձինք (ՍՊԸ-ներ), այլ նաև անհատ ձեռնարկատերերը (ԱՁ) և ֆիզիկական անձինք։
Շինարարական տեխնիկայի համար
Առաջարկում ենք առավել բարենպաստ լիզինգային պայմաններ նաև շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար՝ 10%-ից սկսած կանխավճարով, 6 տարվա մարման ժամկետով, իսկ տոկոսադրույքը՝ 0-6%։ Լիզինգի պայմանագիրը հնարավոր է ձևակերպել ինչպես ՍՊԸ-ի, այնպես էլ ԱՁ-ի կողմից, ինչն ապահովում է ճկունություն և հարմարավետություն բիզնեսի բոլոր ձևերի համար։
Գյուղատնտեսական տեխնիկայի համար
Մենք նաև առաջարկում ենք չափազանց շահավետ լիզինգային պայմաններ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար՝ 20%-ից սկսած կանխավճարով, 6 տարվա մարման ժամկետով և տարեկան 0-2% տոկոսադրույքով, ինչը դարձնում է այս առաջարկը չափազանց գրավիչ։ Լիզինգը հնարավոր է ձևակերպել ոչ միայն ՍՊԸ-ներով և ԱՁ-ներով, այլև ֆիզիկական անձանց համար, հնարավորություն տալով բավարարել բոլոր հաճախորդների կարիքներին։
